Հունվարյան ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Հունվարյան ճամբարի առաջին շաբաթը լավ անցավ։ Առաջին օրը մենք հավաքվեցինք ընկեր Վարդանի դասասենյակում և ծանոթացանք միմյանց հետ։ Հետո ընկեր Վարդանը ներկայացրեց մեզ առաջին շաբաթվա անելիքները և նախագծերը, որից հետո մենք սկսեցինք քննարկել դրանք։ Օրվա վերջում մենք ընդմիջում արեցինք, նորից հավաքվեցինք, որպեսզի ամփոփենք օրը և քննարկենք հաջորդ օրվա մեր անելիքները։

Երկրորդ օրը մենք ընդանուր պարապմունքից հետո հավաքվեցինք և տիկին Նունե Այդինյանի հետ խաղացինք «Պոլիտեա» ուսումնական խաղը։ Հետո մենք քայլեցինք դեպի Արևմտյան դպրոց և իրականացրինք բարբառային ընթերցումներ, որը շատ հավես անցավ, իսկ հետո քայլեցինք ուսումնական Ագարակում, հետո վերադարձանք Մայր դպրոց, որպեսզի օրը ամփոփենք և քննարկենք հաջորդ օրվա անելիքները։

Երրորդ օրը մենք ընդհանուր պարապմունքից հետո անցկացրեցինք մարմնամարզական պարապմունք ընկեր Անդրանիկ Դարբինյանի հետ։ Մարմնամարզական պարապմունքից հետո մենք քայլեցինք դեպի Քանդակի դպրոց, որտեղ ունեցանք հետաքրքիր պարապմունք ընկեր Ալիս Գևորգյանի հետ։ Պարապմունքն ավարտելուց հետո մենք քայլքով վերադարձանք Մայր դպրոց, ամփոփեցինք օրը և, իհարկե, քննարկեցինք հաջորդ օրվա անելիքները։

Չորրորդ օրը մենք ընդհանուր պարապմունքից հետո տիկին Ելենա Սարգսյանի հետ խաղացինք «Հայերեն մտորումներ» ուսումնական խաղը, իսկ խաղից հետո անցկացրինք ընկեր Կարինե Գրիգորյանի հետ պարուսուցում։ Օրվա վերջում պարոն Տիգրանյանի և 9-րդ դասարանի սովորող Դավիթ Մուրադյանի հետ իրականացրինք «Նախասիրությունների բացահայտում» նախագիծը։ Օրը նորից ավարտեցինք ամփոփումով և հաջորդ օրը քննարկումով։

Վերջին՝ հինգերորդ օրը նույնպես հետաքրքիր անցավ, մենք ընդանուր պարապմունքից հետո «Համաշխարհային էպոսներ և դիցաբանություններ» թեմայի շուրջ քննարկում ունեցանք տիկին Նունե Մովսիսյանի հետ։ Դրանից հետո մենք քայլեցինք դեպի Խաղողի-գինու դպրոց, որտեղ ունեցանք շատ հետաքրքիր ուսումնական պարապմունք դպրոցի ղեկավար Արտակ Ռշտունու հետ։ Վերջում քայլքով վերադարձանք Մայր դպրոց, քննարկեցինք և ամփոփեցինք ճամբարային առաջին շաբաթը։

Ահա այսպիսի հավես ու հետաքրքիր ճամբարային շաբաթ ունեցանք և հուսով եմ, որ երկրորդ շաբաթը նույնպես լավ կանցնի։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы