Հունվարյան ձմեռային ճամբար. երկրորդ օրվա լուսաբանում

Հունվարի 10-ը ձմեռային ուսումնական ճամբարի երկրորդ օրն էր։ Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո մենք նորից հավաքվեցինք ընկեր Վարդանի դասասենյակում, անդրադարձանք ճամբարային առաջին օրվա աշխատանքներին, այնուհետև խոսեցինք երկրորդ օրվա անելիքներից։ Այսօրվա օրակարգում ունեինք համագործակցային նախագիծ տիկին Նունե Այդինյանի հետ, խաղացինք մի շատ հետաքրքիր և ուսուցողական խաղ՝ «Պոլիտեա»։ Մենք բաժանվեցինք երկու խմբի և սկսեցինք խաղալ, խաղը շատ հետաքրքիր անցավ, նաև զվարճալի։ Հետո ամբողջ ջոկատով քայլեցինք դեպի Արևմտյան դպրոց, որտեղ իրականացրեցինք մեր հաջորդ համագործակցային նախագիծը Արմինե Աբրահամյանի ջոկատի մասնակցությամբ։ Իրականացրեցինք բարբառային ընթերցումներ, որը շատ լավ և հավես անցավ։ Ընկեր Վարդանը պատրաստել էր Գորիսի բարբառային բառեր, որոնց քննարկմանը երեխաները շատ ակտիվ մասնակցում էին և կռահում բառերը։ Այնուհետև Լոռվա բարբառով հեքիաթ ընթերցեց մեր ջոկատի ճամբարական Քեթրին Եփրեմյանը։ Բարբառային ընթերցումներն ավարտելուց հետո մենք քայլեցինք ուսումնական Ագարակում, իսկ Ագարակից քայլքով դեպի Մայր դպրոց, որտեղ էլ ամփոփեցինք մեր ճամբարային օրը և խոսեցինք հաջորդ օրվա անելիքների մասին։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы