Անապատացումը Հայաստանում

Անապատացումը հողերի դեգրադացիան է երկրագնդի չոր, կիսաչորային և չորային շրջաններում, որը պայմանավորված է ինչպես մարդու գործունեության (մարդածին պատճառներով), այնպես էլ բնական գործոններով և գործընթացներով: Հողերի դեգրադացիան հողօգտագործման հետևանքով արոտավայրերի կենսաբանական և տնտեսական արտադրողականության նվազումն է կամ կորուստը: Բնութագրվում է հողատարածքի փոքր քանակությամբ, բուսականության թառամածությամբ, հողի համախմբվածության նվազմամբ: Անապատացումը կլիմայի փոփոխության դժվար փոխհատուցվող հետևանքներից է, քանիПродолжить чтение «Անապատացումը Հայաստանում»

ՀՀ Կարմիր գիրք

Մեծ ձկնկուլ Մարմնի երկարությունը՝ 80-100 սմ է, թևերի բացվածքը՝ 130-160 սմ, կենդանի զանգվածը՝ 1,8-3 կգ։ Գլուխը հիմնականում սպիտակ է, ազդրերին կան սպիտակ, ցայտուն ձվաձև բծեր։ Մարմնի փետրածածկը սև է, մեջքը՝ կանաչ մետաղ, փայլով։ Աշնանը կանաչ փայլը, գլխի, ազդրերի սպիտակ բծերը բացակայում են։ Երիտասարդը վերևից սև-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ։ Հաճախ թևերը տարածած նստում է քարերին,Продолжить чтение «ՀՀ Կարմիր գիրք»

Բնության կայուն զարգացումը

Կայուն զարգացում տերմինն առաջին անգամ կիրառվել է 1970-ականների սկզբին և նշանակում է այլընտրանքային ռեսուրսներ պահանջող ցանկացած գործողությունում կայունության ձեռքբերում: Իրականում կայուն է այն զարգացումը, որը կարող է ապահովել յուրաքանչյուր հասարակության կարիքները, չվնասելով ապագա սերունդների կարողությունն իրենց կարիքներն ապահովելու հարցում: Այս սահմանման շրջանակում ճանաչվում է մյուս սերունդներին հավասար բնական ռեսուրսներից օգտվելու յուրաքանչյուր սերնդի իրավունքը և թույլատրելիПродолжить чтение «Բնության կայուն զարգացումը»

Ծծմբի շրջանառությունը

«Ծծումբ» բառը հայտնի է հին ռուսերենից 15-րդ դարում, վերցված է Հին Սլավոնական «sera» բառից: Ըստ Ֆասմերայի ենթադրության, «ծծումբը» գալիս է լատ.` «sera»` «աճել» կամ լատ.` «serum»` «շիճուկ» բառերից։ Լատիներեն «sulfur» ենթադրաբար գալիս է հնդեվրոպական արմատ՝ «swelp»` «այրել» բառից։ Ծծումբը մարդկությանը հայտնի է հնագույն ժամանակներից։ Այն հիշատակվում Է Աստվածաշնչում, Հոմերոսի պոեմներում։ Ռազմական նպատակների համար ծծմբից պատրաստել են հրկիզող խառնուրդներ,Продолжить чтение «Ծծմբի շրջանառությունը»

Համամոլորակային հիմնախնդիրներ

Համամոլորակային հիմնախնդիրներ կամ Գլոբալ խնդիրներ՝ արդիականության համամարդկային խնդիրներ, որոնք շոշափում են ներկա և ապագա սերունդների կենսական շահերը, և որոնց լուծումը պահանջում է բազմաթիվ պետությունների համատեղ ջանքերը։ Այդ խնդիրներից կարևորներն են մեր մոլորակի բնակ­չության ժողովրդագրական իրավիճա­կի կտրուկ փոփոխությունը, շրջակա միջավայրի աղտոտումը, միջազգային ահաբեկչության ու թմրամոլության լայն տարածումը։ Մեր օրերում դրանց ավելացավ նաև 2008 թվականից սկսված հա­մաշխարհային ֆինանսատնտեսական խոր ճգնաժամը։ ԱյդպիսիПродолжить чтение «Համամոլորակային հիմնախնդիրներ»

Անապատացում

Անապատացում, չորային շրջաններում մարդու գործունեության հետևանքով հողի բերրիության աստիճանական անկման, բուսական ծածկույթի նոսրացման (երբեմն անհետացման) շարժընթացների ամբողջություն։ Անապատացման հիմնական պատճառներն են անտառապատ տարածքների կրճատումը, գերարածեցման հետևանքով արոտավայրերի դեգրադացումը, լճերի, գետերի, ջրային պաշարների անխնա օգտագործումից տեղանքի չորացումը, ստորերկրյա ջրերի բարձրացման պատճառով վարելահողերի աղակալումը, կանաչ գոտիների ոչնչացմամբ պայմանավորված բնակավայրերի չորայնությունը և այլն։ Անապատացումը սպառնում է հատկապես սոցիալ-տնտեսական ցածր մակարդակ ունեցող և քաղաքականապես անկայունПродолжить чтение «Անապատացում»

Հող

Հող, բնական գոյացություն՝ կազմված ծագումնաբանորեն իրար հետ կապված հորիզոններից, որոնք ձևավորվել են երկրի կեղևի մակերեսային շերտերի վերափոխման հետևանքով՝ ջրի, օդի և կենդանի օրգանիզմների ներգործության շնորհիվ։ Հողը երկրակեղևի մակերեսային փխրուն շերտն է, որը փոփոխվում է մթնոլորտի և օրգանիզմների ազդեցությամբ, լրացվում է օրգանական մնացուկներով։ Ավազախառն կավահողերում անձրևորդերի կենսազանգվածը հասնում է 2,5 միլիոն առանձնյակի, կամ 1,2 տ՝ մեկ հեկտարին։ Բակտերիաների քանակը 1 գրամПродолжить чтение «Հող»

Վերացած կենդանատեսակներ

Պարկավոր գայլերը սկզբում ապրում էին Ավստրալիա մայրցամաքում և Նոր Գվինեայում։ Մոտավորապես 3000 տարի առաջ այս կենդանիները դինգո շների կողմից, որոնց արդեն վարժեցնում էին աբորիգենները, դուրս մղեցին բուն Ավստրալիայից և նրանք արդեն ապրում էին միայն Տասմանիայում, որտեղ դինգոներ չկային։ 18-րդ դարից մինչև 19-րդ դարի առաջին կեսերը պարկավոր գայլերը լայնորեն տարածված էին ամբողջ Տասմանիայում, մինչև այն ժամանակ երբ 19-րդ դարիПродолжить чтение «Վերացած կենդանատեսակներ»

Նեղոս գետ

Պատմական մեծ նշանակություն ունեցող այս գետը երկրորդն է աշխարհում: Այն ծնվել է Բուրունդիում և անցնում է տասը երկիր, մինչև հասնում է Եգիպտոս, որտեղ թափվում է Միջերկրական ծով: Դրա հիմնական խնդիրը գրեթե 300 միլիոն տոննա աղտոտող արտանետումներն են, որոնք տարեկան նետվում են քաղաքների կենտրոնների և գյուղատնտեսական տարածքների կողմից, որոնք անցնում են: Սա ներառում է կղանքներ, պինդПродолжить чтение «Նեղոս գետ»

Ջրոլորտ

Նավթը և նավթամթերքը ջրի մեջ բնական վիճակում իսպառ բացակայում են : Այդ պատճառով էլ դրանց նույնիսկ չնչին քանակության հայտնվելն արդեն նշանակում է ջրի աղտոտում: Առաջին հերթին վատանում են հատկապես ձկնկիթի և ձկների զարգացման պայմանները, դանդաղում է կերային ռեսուրսների վերարտադրությունը, ընկնում է ձկների սննդարար արժեքը: Որսված ձկները հաճախ լինում ենթունավոր, ոչ պիտանի սննդի մեջ օգտագործելու համար:Продолжить чтение «Ջրոլորտ»

Ջուր

Ինչպես Հայաստանում այնպեսել ամբողջ աշխարում կա ջրի շատ մեծ պահանջարկ, որոնց բավարարելու համար օգտագործվում է ահռելի քանակությամբ ջուր։ IME-ն պնդում է, որ մինչև 2050 թվականը սննդի պահանջարկը բավարարելու համար ջրի անհրաժեշտությունը կարող է կազմել տարեկան 10-13,5 տրիլիոն խորանարդ մետր, ինչը մոտ երեք անգամ գերազանցում է մարդկանց տարեկան սպառվող ներկայիս քանակությունը։ Միսը շատ ավելի ջուր էПродолжить чтение «Ջուր»

Անտառային հրդեհ

Անտառային հրդեհներ, կրակի տարերայնորեն տարածումն անտառում, որի հետևանքով անտառը լրիվ կամ մասնակի ոչնչանում է։ Մեծ չափերի են հասնում խիտ և հատկապես ասեղնատերև անտառներում։ Առաջանում են բնական ճանապարհով (կայծակից, տորֆի ինքնաբռնկումից) և մարդու անզգուշությունից (ծխախոտից կամ ապակուց, որը կատարում է ոսպնյակի դեր)։ Անտառների հրդեհավտանգությունը պայմանավորված է տեղումների զգալի պակասով, որը բարձրացնում է օդի ջերմաստիճանը և նվազեցնում հարաբերական խոնավությունը։ Անտառային հրդեհները լինում են՝ գետնամերձ (կրակըПродолжить чтение «Անտառային հրդեհ»

բնական աղետներ

Աղետը պատահար է, որը լինում է բնական կամ տեխնածին: Բնական աղետների պատճարռներ կարող են հանդիսանալ՝ բախում  տիեզերական մարմնի հետ, արևի ակտիվության բարձրացում, հրաբխային ակտիվություն, երկրակեղևի սալերի շարժ և իհարկե շրջակա միջավայրի աղտոտում: Բոլոր տեխնածին աղետների պատճառը հանդիսանում է մարդը: Տեխնածին աղտեների պատճառ կարող են հանդիսանալ՝ վթար, մարդու վատ ուսուցնում, մարդու անուշադիր վերաբերմունք աշխատանքի նկատմամբ, աշխատանքայինկարգապահության ցածրПродолжить чтение «բնական աղետներ»

Նավթ, գազ

ՆԱՎԹ-բնական եղանակով հայտնվող, երկրի նստվածքային թաղանթում տարածված, յուղանման, յուրահատուկ հոտով, դյուրավառ հեղուկ։ Այն հայտնվում է երկրագնդի ժայռերի կազմավորումների մեջ և բաղկացած է բազմազան մոլեկուլային կշիռներով բարդ ածխաջրածիններից, ինչպես նաև այլ օրգանական բաղադրյալներից։ Առաջանում է գազանման ածխաջրածինների հետ միասին, 1,2-2 կմ-ից ավելի խորություն ունեցող հորիզոնականներում։ Երկրի մակերևույթի մոտ նավթը փոխարկվում է բարձր մալթայի (մածուցիկ նավթ), կիսակարծրПродолжить чтение «Նավթ, գազ»

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы