Ուսումնական պլան

Այս դաս քննարկման ընթացքում քննարկել ենք ուսումնական պլանը։ Քննարկման ընթացքում իմացել ենք շատ հետաքրքիր փաստեր որոնք չգիտեինք ուսումնական պլանի մասին։ Քննարկումը շատ լավ անցավ և բավականին ծավալուն էր, նույնիսկ այնքան, որ մեկ դասում չպարզեցինք բոլոր խնդիրները և մեզ հուզող հարցերը։ Քննարկման ընթացքում ես ինձ համար մի պարզ բան հասկացա, որ պետք չէ հաջորդ ուսումնական շրջանումПродолжить чтение «Ուսումնական պլան»

ՀՀ Սահմանադրություն

Ժամանակակից իմաստով սահմանադրությունները՝ որպես պետության գրված հիմնական օրենք, նոր ժամանակաշրջանի երևույթ են։ Այդպիսի առաջին սահմանադրությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների 1787 թ. Սահմանադրությունն է, որը գործում է մինչ օրս՝ իհարկե, ավելի քան 200 տարվա ընթացքում կատարված էական փոփոխություններով։ Եվրոպայում առաջին սահմանադրություններն ընդունվել են 1791 թ.՝ նախ՝ այդ տարվա մայիսի 3-ին, Լեհաստանում, այնուհետև՝ նույն տարվա սեպտեմբերի 3-ին, Ֆրանսիայում։Продолжить чтение «ՀՀ Սահմանադրություն»

Արցախյան հակամարտության պատմական ակնարկները

Արցախյան հակամարտությունը ազգային-քաղաքական հակամարտությու է] Հարավային Կովկասում ադրբեջանցիների և հայերի միջև։ Այն ուներ պատմական և մշակութային մեկդարյա արմատներ, սակայն նոր հրատապություն էր գտել վերակառուցման տարիներին (1987-1988)՝ Հայաստանում և Ադրբեջանում ազգային շարժումների կտրուկ աճի ֆոնին։ Հակամարտությունն ի սկզբանե դրսևորվում էր քաղաքացիական ակտիվ շարժմամբ, ապա և վերաճեց պատերազմի։ 1988 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին երկու հանրապետությունների բնակիչների մեծամասնությունը ներգրավվածПродолжить чтение «Արցախյան հակամարտության պատմական ակնարկները»

Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը

Բնական ռեսուրսները, անկասկած մեծ դեր են խաղում երկրների արտաքին քաղաքականության վրա։ Այդպիսիք են նավթը, ջուրը, գազը, թանկարժեք մետաղները, ինչպես նաև բերրի հողերը։ Պարզ է, որ այս ռեսուրսները ցանկացա երկիր ձեռք բերելով, հարաբերականորեն կտարբերվի այլ երկրներից, իր հզորությամբ, և անկասկած կկարողանա իր բնակչության համար լուսավոր ապագա կառուցել։ Քաղաքականության մեջ գրեթե ամենաշատը Սուեզի ջրանցքի մասին է խոսվում։Продолжить чтение «Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը»

Աշխարհաքաղաքական գործոնները

Աշխարհաքաղաքական գործոնների շարքում առաջնակարգ նշանակություն ունի տնտեսությունը, իսկ տնտեսության համար այդպիսի նշանակություն ունի բնական ռեսուրսներով ապահովվածությունը: Երկրագնդի վրա ռեսուրսները բաշխված են անհավասարաչափ, ուստի բնական ռեսուրսների քանակն ու որակը հաճախ դառնում են քաղաքական գործոն, ազդում պետությունների հարաբերությունների վրա և նույնիսկ պատերազմի պատճառ դառնում: Այնպես է ստացվել, որ ռազմավարական նշանակության հումքի մի քանի տեսակներով ավելի լավ ապահովվածПродолжить чтение «Աշխարհաքաղաքական գործոնները»

Միջազգային իրավունք

Միջազգային իրավունքը տարբերվում է ներպետական իրավունքից։ Ներպետական իրավունքը կարգավորում է տվյալ պետության տարածքում գոյություն ունեցող հարաբերությունները, այնինչ միջազգային իրավունքի կողմից կարգավորվող հարաբերությունները դուրս են ինչպես տվյալ պետության իրավասության ոլորտից, այնպես էլ նրա տարածքային սահմաններից: Միջազգային իրավունքը՝ որպես համակարգ, մեկն է, իսկ ներպետական իրավունքի համակարգերը բազմաթիվ են, որքան պետություն աշխարհում, այնքան էլ ազգային իրավունքի համակարգեր: ՍիջազգայինПродолжить чтение «Միջազգային իրավունք»

Արտաքին քաղաքականության կառավարումը

Ազգային ժողովի մասնակցությունը արտաքին քաղաքականության կառավարմանը էական է։ Խորհրդարանի օրենքները կարող են վերաբերվել նաև արտաքին քաղաքականությանը, դրա կարգավորմանը: Ընդ որում` բացառապես օրենքներով են կարգավորվում միջազգային պայմանագրերի կնքման, չեղյալ համարելու կարգը և պայմանները։ Իսկ օրենքները գերակայություն ունեն այլ մարմինների ակտերի նկատմամբ: Արտաքին քաղաքականության նկատմամբ Ազգային ժողովն իրականացնում է խորհրդարանական վերահսկողություն: Այն ենթադրում է նախ բյուջետային վերահսկողություն: ԱզգայինПродолжить чтение «Արտաքին քաղաքականության կառավարումը»

Ազգային շահեր

«Ազգային շահ» հասկացությունը գիտական շրջանառության մեջ է մտել ոչ վաղ անցյալում: Միայն 1935 թ. այն տեղ գտավ սոցիալական գիտությունների օքսֆորդյան հանրագիտարանի մեջ: Երկրորդ աշխարհամարտից հետո հիմնահարցը ծավալուն կերպով ներկայացրեց ամերիկացի քաղաքական գործիչ, դիվանագետ Հենրի Մորգենթաուն իր «Ի պաշտպանություն ազգային շահի» (1948 թ.) գրքում: «Շահ» բառը կարելի է մեկնաբանել որպես օգտակար, լավագույն: Այսպիսով՝ «ազգային շահ» հասկացությունը ցույցПродолжить чтение «Ազգային շահեր»

Պետության դերը հասարակության մեջ

Պետության դերը հասարակության մեջՊետության դեր ասելով հասկանում ենք այն հասարակական խնդիրները, որոնց կատարման համար առաջացել և գոյություն ունի պետությունը:Պետության գոյությունը պայմանավորված է նրա ընդունակությամբ՝ բավարարելու հասարակության հիմնարար պահանջմունքները. Դրանք են՝ անվտանգությունը ,քաղաքացիական խաղաղությունը և իրավակարգը:Պետության սոցիալական դերը հենց նրանում է , որ այն կարգավորում և կառավարում է հասարակությունը որոշում է նրա զարգացման ընդհանուրհ նպատակներ ևПродолжить чтение «Պետության դերը հասարակության մեջ»

Պետության կառուցակարքը

Պետության կառուցակարգը կազմավորվում և գործում է որոշակի սկզբունքների հիման վրա։ Պետության կառուցակարգի սկզբունքները ելակետային դրույթներ են, որոնք որոշում են պետական մարմինների կազմակերպման և գործունեության հիմնական, առանցքային մոտեցումները։ Օրինակ՝ ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է մեր պետականության կառուցման և գործունեության հիմունքները, որոնք վերջին հաշվով կոչված են պետությունը դարձնելու իսկապես ժողովրդավարական, ժողովրդի կամքն ու շահերը արտահայտող: Արդի պետության կառուցակարգի սկզբուննքները՝ ՄարդուПродолжить чтение «Պետության կառուցակարքը»

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы