Հունվարյան ձմեռային ճամբարի վեցերորդ օրվա լուսաբանում

Հունվարի 26-ը մեր ձմեռային ճամբարային վեցերորդ օրն էր։ Ինչպես նախորդ օրերին, այսօր ևս մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, այնուհետև ընկեր Վարդանի հետ քննարկեցինք երկրորդ շաբաթվա անելիքները։ Անելիքները քննարկելուց հետո ռազմամարզական պարապմունք անցկացրեցինք ընկեր Վահե Խաչատրյանի հետ, որը շատ հետաքրքիր և մարտական անցավ։ Ռազմամարզական պարապմունքից հետո մենք ընդմիջում արեցինք և վերադարձանք ընկեր Վարդանի դասասենյակ, պատրաստվեցինք տիկին Ելենա Սարգսյանի հետ տեղի ունենալիք պարապմունքին՝ կարդացինք Նարինե Աբգարյանի «Անթառամները» պատմվածքը, որպեսզի այն քննարկենք տիկին Ելենաի հետ։ Քննարկումը լավ անցավ և բովանդակալից։ Երկար ընդմիջումից հետո հավաքվեցինք և քայլեցինք դեպի Արևելյան դպրոց-պարտեզ, որտեղ անցկացրինք բարբառային ընթերցումներ 4-5-րդ դասարանների ճամբարային ջոկատի հետ, այս անգամ ևս երեխաները շատ ակտիվ էին մասնակցում, ինչպես նախորդ շաբաթ Արևմտյան դպրոցում։ Այսպիսով, օրն ավարտեցինք Արևելյան դպրոցում այսպիսի հետաքրքիր հանդիպումով։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы